EVINAUX, Ashot Sargsyan

ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՊՐԻԼԻ 29-ԻՆ

Սկսում ենք շատ սիրված զարգացման ծրագիը` հաշվի առնելով, որ արդեն ունենք գրանցված մասնակիցներ:

Դուք դասընթացավար (թրեյներ) եք, նոր եք սկսում կամ ունեք փորձ և վարում եք դասընթացներ (թրեյնինգներ), ցանկանում եք ստանալ համապարփակ հմտություններ և գիտելիքներ ու ամեն բան մեկընդմիշտ դասավորել իրենց տեղերում, ապա այս դասընթացը ճիշտ այն դասընթացն է, որտեղ մենք կիսվում ենք այս հրաշալի մասնագիտության, տարիների ընթացքում ձևավորված, լավագույն փորձով:

Իսկ ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է դեպք, երբ դասընթացը առավելագույնս արդյունավետ է ԱՌԱՆՑ ՍԼԱՅԴ ԵՎ ԱՌԱՆՑ ԼԵԿՑԻԱ:
 
Այս դասընթացի ընթացքում չի կիրառվում նշվածներից ոչ մեկը: Ամեն բան հիմնված է գործնական աշխատանքի վրա:
Ավելին, վերջին օրը, Դուք ներկացնելու եք Ձեր պատրաստած դասընթացը՝ կիրառելով բոլոր այն հմտությունները, որոնք ձեռք եք բերել և ստանալու եք հետադարձ կապ և՛ մասնակիցների, և՛ Աշոտ Սարգսյանի կողմից:

ԿԱՐԴԱՑԵՔ, ԹԵ ԻՆՉ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԿԲԵՐԻ ԱՅՍ ԴԱՍԸՆԹԱՑԸ ՁԵԶ

Ուսումնասիրելով բազմաթիվ դասընթացներ, խոսելով դասընթացավարների ու մասնակիցների հետ, համադրելով ստացված տեղեկությունը EVINAUX-ում կիրառվող պրոֆեսիոնալ դասընթացների կառուցման մեթոդների հետ՝ համախմբել ենք հաճախ հանդիպող այն դժվարություններն ու խնդիրները, որոնց, որպես փորձառու կամ սկսնակ դասընթացավարներ, վստահաբար, հանդիպել եք:

Իսկ որո՞նք են այդ խնդիրները և արդյոք Դուք նույնպե՞ս փորձում եք դրանք լուծել Ձեր կողմից կառուցած կամ մատուցվող դասընթացների միջոցով՝ կիմանաք այս դասընացի միջոցով: Դասընթացի ընթացքում կբացահայտեք արդյունավետության 11 խնդիր, որոնք դասընթացավարները փորձում են լուծել դասընթացների միջոցով և ձախողում են:

Դասընթացները կառուցելիս պետք է հաշվի առնել 6 հիմնական փուլ, որտեղ առաջանում են բազմաթիվ հարցեր և լուծում պահանջող դժվարություններ, իսկ որոշ դեպքերում այդ փուլերի կարևոր բաղադրիչներն ուղղակի անտեսվում են: Եթե ունեք հարցեր կամ փնտրում եք լուծումներ ներքոնշյալ փուլերից որևէ մեկում, ապա այս դաընթացը ձեզ համար է:

ԵԹԵ ՈՒՆԵՔ ՀԱՐՑԵՐ ԿԱՄ ՓՆՏՐՈՒՄ ԵՔ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Ձեր դասընթացի պլանավորման, կազմակերպիչների հետ հանդիպման, մասնակիցների չբացահայտված կարիքների, անտարբեր մասնակիցների, նպատակներ սահմանելու և դրանց հասնելու հետ:

Ձեր դասընթացի նյութի կառուցման, դասընթացի սկզբում և վերջում վարժությունների արդյունավետ կիրառման և Ձեր դասընթացի նյութի տրամաբանական կառուցվածքի հետ:

Ձեր կողմից նյութի մատուցման, Ձեր ժեստերի, միմիկայի և ձայնի ճիշտ կիրառման, լսարանի հետաքրքրության և Ձեր էներգիայի պահպանման հետ:

Ձեր դասընթացի նյութը հետաքրքիր ձևով մատուցելու, ֆլիպչարտերի, տպագիր ձեռնարկների, սլայդների հետ աշխատանքի և հիմնական կետերը ճիշտ մատուցելու հետ:

Խնդրահարույց մասնակիցների և խմբի կառավարման, խմբային դինամիկայի իմացության կամ անսպասելի իրավիճակներում կողմնորոշվելու, սեփական հույզերի ու պահվածքի կառավարման հետ:

Ձեր դասընթացի արդյունքների գնահատման, դրա շարունակական բարելավման, Ձեր հետագա մասնագիտական զարգացման հետ:

ԱՅՍ ԱՄԵՆԻ ՀԵՏ ՄԵԿՏԵՂ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՔ

  • Դասընթաց վարելու սեփական հմտությունների գնահատում
  • Դասընթացի պարտադիր տարրերը և թե դրանցից յուրաքանչյուրի բացակայությունն ինչպես է ազդում դասընթացի ամբողջ ընթացքի և արդյունքների վրա
  • Ինչպե՞ս ճիշտ սահմանել Ձեր դասընթացի նպատակները
  • Դասընթացի նպատակների սահմանման հիմնական ուղղությունները, դրանց ճիշտ սահմանման ձևերը
  • Ձեր դասընթացներով հետաքրքրված կողմերի կարիքներն ու ակնկալիքները, դրանց ճիշտ բացահայտումը, դրա հիման վրա դասընթացի արդյունավետ հայեցակարգի կառուցումը
  • Անգիտակից ոչ կոմպետենտից դեպի անգիտակից կոմպետենտ զարգացման ցիկլը և ճիշտ գործողությունները յուրաքանչյուր փուլում
  • ԿԱՓ մեթոդ, որը թույլ կտա Ձեզ արտահայտել մտքերը հստակ՝ առանց նախապատրաստվելու
  • Դասընթացից առաջ, ընթացքում և հետո իրականացվող գործողությունները, դասընթացի կառուցվածքը
  • Դասընթացի գնահատման ձևերը․ գնահատման գործիքների ներկայացում, հետադարձ կապի տրամադրման 4 գործիք
  • Դասընթացավարի արտաքին տեսքը, պահվածքտ, խոսքը․ ինչպես են ազդում դրանք խմբի դինամիկայի, ուսուցման գործընթացի և դասընթացավարին ընկալելու վրա
  • Ձայն. վարժություններ ձայնը մշակելու և պահպանելու համար:
    Ինչպես չհոգնել բազմաթիվ դասընթացներ անցկացնելիս:
  • Դասընթացների «կարելի է, չի կարելին»․ ինչ պետք է պարտադիր իրականացնել դասընթացի ընթացքում և ինչից պետք է խուսափել
  • Դասընթացի մասնակիցների տեսակները, նրանց պահվածքը և ինչպես վարվել յուրաքանչյուրի հետ
  • Դասընթացի մասնակիցների ներգրավման գործիքները և ինչպես կիրառել դրանցից յուրաքանչյուրը տարբեր իրավիճակներում
  • Կոնֆլիկտների և անհամաձայնությունների հաղթահարման տեխնիկաները և դրանց կիրառումը գործնականում
  • Լարվածության և հուզմունքի հաղթահարման ձևերը
  • Դասընթացի գործիքների կիրառությունը (տեսա-ձայնային գործիքներ, գրատախտակ, ձեռնարկներ), դրանց առանձնահատկությունները, առավելություններն ու թերությունները
  • Պրոֆեսիոնալ միջավայր ու հավես տրամադրություն

ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՎԱՐՈՂԻ ՄԱՍԻՆ

Եվ ուրեմն, եթե սովորել դասընթացավարի հմտություններ և դառնալ լավագույններից մեկը, ապա Աշոտ Սարգսյանի հետ։
 
«Ես հավատում եմ, որ հնարավոր է ստեղծել ներգրավված, բարձր արդյունավետություն ցուցաբերող թիմեր, որոնք հասնում են շոշափելի արդյունքների: Ինձ համար չափազանց կարևոր են շարունակական զարգացումը, վերլուծությունն ու նոր մոտեցումների կիրառմամբ արդյունքներին հասնելը: Ես խորապես հավատում եմ, որ ներկայիս բիզնես միջավայրում առաջընթացը գրանցելու համար անհրաժեշտ է համապատասխանեցնել տաղանդների զարգացումն ու բիզնես ռազմավարությունը:»
 
Աշոտ Սարգսյանն ունի ավելի քան 14 տարվա փորձ կառավարման, ուսուցման և զարգացման գործընթացների կառավարման, վաճառքի, հաճախորդների սպասարկման, բիզնեսի զարգացման ոլորտներում:
 
Նրա գործունեության և հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է կառավարման, կատարողականի բարելավման, տաղանդների ինտեգրված կառավարման, ուսումնական ծրագրերի մշակման, կառավարման, դրանց արդյունավետության գնահատման, գիտելիքների կառավարման և քոուչինգ գործընթացները:
 
Իմացեք Աշոտ Սարգսյանի մասին այստեղից:

ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ՆԵՐԴՐՈՒՄԸ ՁԵՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՋ՝ 187.000 ՀՀ ԴՐԱՄ (ՆԵՐԱՌՅԱԼ ՀԱՐԿԵՐՆ ՈՒ ՍՈՒՐՃԻ ԸՆԴՄԻՋՈՒՄՆԵՐԸ)

ՕՐԵՐԸ՝ ՄԱՐՏԻ 29, 30, ՄԱՅՍԻ 1, 3,  2024 (ՔԱՌՕՐՅԱ ԴԱՍԸՆԹԱՑ)

ԺԱՄԵՐԸ՝ 09:30-18:30 ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ 32 ԺԱՄ

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՔԱՆԱԿ՝ 14

ԼԵԶՈՒ՝ ՀԱՅԵՐԵՆ

  • ԴԱՍԸՆԹԱՑԻՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏՆ Է 26.04.2024:
  • ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ ԱՌԱՋԻՆԸ ԳՐԱՆՑՎԱԾ, ԱՌԱՋԻՆԸ ՍՊԱՍԱՐԿՎԱԾ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ:
  • ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈԼՈՐ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՅՈՒԹԵՐԸ, ԹՂԹԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՁԵԶ, ՈՐՊԵՍԶԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱՔ ԴՐԱՆՔ ՎԵՐՀԻՇԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ:
  • ՍԻՐՈՎ ԿԴԻՄԱՎՈՐԵՆՔ ՁԵԶ ԵՎ ԿԿԻՍՎԵՆՔ ՁԵԶ ՀԵՏ ԱՅՆ ԱՄԵՆՈՎ, ԻՆՉ ԱՅՍՏԵՂ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ ՆԿԱՐԱԳՐԵԼ: